Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
19.09.2014 | 01:33

...թե ընդդիմության խոստացած թեժ աշունն իրականում իշխանության մեջ ու նրա իսկ ձեռքով է իրականացվում: Վերջիններս են ավելի շատ ակտիվ գործողություններ նախաձեռնում ինչպես արտաքուստ, հանրության համար, այնպես էլ կուլիսային, սեփական մարդկանց այսօրվանից «հավաքագրելով»: Ասում են, թե իշխանության վերին օղակներում արդեն գծագրվում է 2017-2018 թվականների ընդհանուր պատկերը: «Խաղադրույքներ» են արվում հստակ մարդկանց վրա, ովքեր և պետք է ապագա իշխանության հենքը դառնան: Նրանց թվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում հետ գործող իշխանությունը բավականին մեծ հույսեր է կապում` պատրաստելով ավելի բարձր պաշտոնի: Նրանից ուզում են ապագա վարչապետ «կերտել»:

Դիտվել է՝ 1957

Մեկնաբանություններ